Բացել լրահոսը Փակել լրահոսը
default
A A
Պաշտոնական

Պղծել են Ապրիլյան պատերազմի հերոսներ Արմենակ Ուրֆանյանի և Ռոբերտ Աբաջյանի շիրիմները․ Հրանտ Սարկիսով

Ապրիլյան պատերազմի մասնակից Հրանտ Սարկիսովն իր էջում տեղեկացնում է, որ անհայտ անձինք պղծել են Ապրիլյան պատերազմի մասնակիցները Արմենակ Ուրֆայանի և Ռոբերտ Աբաջյանի շիրիմները։

«Վիժվածքները ապրում են մեզ զուգահեռ...

Ուրեմն մարդկությանն ու հայրենիքին որեւէ արժեք չտված ինչ֊որ հեյվաններ, արդեն երկրորդ անգամ պղծում են Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների շիրիմաքարերը։ Այս անգամ՝ Արցախի 《Ոսկե արծիվ》 շքանշանի ասպետներ Արմենակ Ուրֆանյանինը եւ Ռոբերտ Աբաջյանինը։

Թքեմ ես Ձեր երեսին՝ հաշվի առնելով կոնտենտը դրա համար եմ սենց ասում։

ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia Կարծում եմ անելիք ունեք, քանի մեր Պետությունում վանդալներ կան»,- գրել է նա։