Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հիվանդանոց-900x400
A A
Հասարակություն

Օղու թունավորումից հիվանդանոցում գտնվող տղամարդուն մահացած են ներկայացրել, բայց ողջ է. Aravot.am

Արմավիրում տնային օղուց մահացածներից երկուսը Արմավիրի քաղաքապետարանի աշխատակիցներ էին, գրում է Aravot.am-ը:

Այս տեղեկությունը սեպտեմբերի 1-ին ցավակցության հետ Facebook-ում տեղադրեց Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը։

Պարզվում է, որ քաղաքապետի տեղեկությունները ճիշտ չէին, մահացել է ոչ թե երկու, այլ մեկ աշխատակից: «Բժիշկը շփոթվել էր ասել, թե մահացել է, բանից պարզվեց, որ չի մահացել: Վերջինս մեզ մոտ բանվոր է աշխատում, իսկ մահացած աշխատակիցը վարորդ էր »,- Aravot.am-ին ասաց Արմավիրի քաղաքապետարանի Բարեկարգում տնօրինության տնօրեն Լեւոն Գրիգորյանը:

Օղուց թունավորված երկու աշխատակիցը հենց այս տնօրինությունում էին աշխատում:  

Թյուրիմացության արդյունքում մահացած ներկայացված քաղաքապետարանի աշխատակցի որդիները չափազանց վրդովված են իրենց հոր մասին ներկայացված իրականությանը չհամապատասխանող տեղեկությունից. «Կարո՞ղ ենք մի ձեւ այդ հարցը լուծել, որ մահացածների ցուցակում հայտնված մեր հոր անունը ջնջենք էդ սայթերից, էդ մարդիկ, որ ընկան ձեռքս… » ,- մեզ հետ զրույցում վրդովված հետաքրքրվեց Կարեն Գեւորգյանի որդին՝ Սարգիս Գեւորգյանը: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում