Բացել լրահոսը Փակել լրահոսը
ac-blust-narayanganj-mosque-040920-03
A A
Հասարակություն

Բանգլադեշում մզկիթում պայթյուն է տեղի ունեցել. կա 11 զոհ եւ տասնյակ վիրավորներ

Բանգլադեշի մզկիթներից մեկում պայթյուն է տեղի ունեցել՝  6 օդորակիչներ են պայթել:

bdnews24.com գործակալության փոխանցմամբ՝ պայթյունի արդյունքում 11 մարդ է զոհվել, կա 50 վիրավոր: Դեպքը տեղի է ունեցել Նարայանգանջ քաղաքում։ Պայթյունի պահին մզկիթում մարդիկ աղոթելիս են եղել:

Բժիշկների խոսքով՝ տուժածների մեծ մասի մոտ առկա են շնչուղիների վնասվածքներ, ինչպես նաև մարմնի ավելի քան 30 տոկոսի այրվածքներ։

Նախնական վարկածով՝ պայթյունի պատճառ է հանդիսացել արտահոսած և կուտակված գազը։