Բացել լրահոսը Փակել լրահոսը
Amram-Makinyan
A A
Հասարակություն

Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունն այսօր վերամակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին. Ամրամ Մակինյան

Փաստաբան Ամրամ Մակինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

Ռուսական հայտնի ասացվածքն ասում է՝ "Кто ищет-тот всегда найдет":
Երկու շաբաթ առաջ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը մակագրվել էր դատավոր Մարինե Մելքոնյանին, սակայն դատախազությունը հետ էր վերցնել ներկայացված միջնորդությունը։

Դրանից հետո իրավապահ մարմինները, չկատարելով որևէ քննչական գործողություն, սպասել էին, մինչ անցնի երկու շաբաթ, և նորից մուտք էին արել պարոն Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։

Սկզբում այն մակագրվել էր դատավոր Արմինե Մելիքսեթյանին, ում կողմից երեկ նշանակված նիստն անհասկանալի պատճառով չկայացավ։ Իսկ այսօր՝ ժամը 17:00-ին, հայտնի դարձավ, որ նշված միջնորդությունը վերամակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին։
Հարց։ Արդյո՞ք օբյեկտիվ դիտորդը տեսնում է ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու որևէ ողջամիտ հիմք։