Բացել լրահոսը Փակել լրահոսը
_114233124_mediaitem114233059
A A
Հասարակություն

«Սրտի բաբախ՝ ավերակների տակ». Բեյրութում պայթյունից մեկ ամիս անց հուսով են ողջ մնացածի հայտնաբերել

Բեյրութում փրկարարները որոնողական աշխատանքներ են տանում պայթյունի հետեւանքով փլուզված շինության ավերակներում՝ հույս ունենալով ողջ մնացած մարդու հայտնաբերել: Որոշ տվյալներով՝ փրկարարները ավերակների տակ սենսորների միջոցով սրտի բաբախյուն են նշմարել:

Չիլիից ժամանած փրկարարների խումբը նախօրեին հայտարարել է, որ իրենց շներից մեկը ավերակների տակ կենդանության նշանների մասին է ահազանգել, այնուհետեւ սկանավորող սարքը դա հաստատել է, գրում է bbc.com-ը:

 Փրկարարները երեկվանից մինչ այժմ աշխատում են՝ որոնողական աշխատանքներ են իրականացնում:

Դեռեւս որեւէ մարդու կենդանության նշանների մասին ոչ մի հավաստում չկա, սակայն փրկարարները չեն կորցնում հույսը: