Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Քաղաքական սկանդալ ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի Ռուսաստան-Սերբիա խաղից առաջ

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 1-ին տուրի Ռուսաստան-Սերբիա խաղից առաջ քաղաքական սկանդալ է ծագել երկու երկրների միջև:

Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր սոցէջում գովազդային լուսանկար է հրապարակել, որտեղ ֆուտբոլիստներից մեկը ձեռքերով երկգլխանի արծիվ է պատկերել: Դա քննադատության մեծ ալիք է առաջացրել Սերբիայում, քանի որ երկգլխանի արծիվը համարվում է Կոսովոյում ապրող ալբանացիների խորհրդանիշը: Ի դեպ, նման ժեստով հաճախ իրենց գոլերն են նշում Շվեյցարիայի ընտրանու կազմում հանդես եկող ազգությամբ ալբանացի ֆուտբոլիստները: 

Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչը հայտնել է, որ այդ լուսանկարն արվել է դեռևս 2018 թվականին, աշխարհի առաջնությունից առաջ, և որ այն համաձայնեցված է ՖԻՖԱ-ի հետ: Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիան առայժմ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել, սակայն սերբ երկրպագուներին շատ է զայրացրել այդ գովազդը:

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգա

1-ին տուր

 

A դիվիզիոն

4-րդ խումբ

Գերմանիա – Իսպանիա՝ 1:1

Ուկրաինա – Շվեյցարիա՝ 2:1



B դիվիզիոն

3-րդ խումբ

Ռուսաստան – Սերբիա՝ 3:1

Թուրքիա – Հունգարիա՝ 0:1

 

4-րդ խումբ

Բուլղարիա – Իռլանդիա՝ 1:1

Ֆինլանդիա – Ուելս՝ 0:1



C դիվիզիոն

3-րդ խումբ

Մոլդովա – Կոսովո՝ 1:1

Սլովենիա – Հունաստան՝ 0:0



D դիվիզիոն

1-ին խումբ

Լատվիա – Անդորա՝ 0:0

Ֆարերյան կղզիներ – Մալթա՝ 3:2