Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

‘’Moderna’’-ն եւ ‘’Pfizer’’-ը պատվաստանյութ հայտնաբերելու ամենահավանական թեկնածուներն են (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն

ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները դիմել են նահանգային առողջապահության բնագավառի պաշտոնատար անձանց, կոչ անելով պատրաստ լինել, որպեսզի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հոկտեմբեր ամսին արտոնագիր ստանալուց անմիջապես հետո հասանելի լինի վտանգավոր գոտում գտնվող անձանց համար:

Պատվաստանյութը անվճար կերպով տրվելու է վտանգավոր գոտում գտնվող անձանց, այդ թվում առողջապահության բնագավառի աշխատողներին, ազգային անվտանգության ծառայությունների աշխատակիցներին, ծերանոցներում բնակվող անձանց ու խնամակալներին:

Ժամանակացույցը համընկնում է շատ կարեւոր իրադարձության հետ եւ կարող է ունենալ քաղաքական նշանակություն: Նոյեմբեր ամսին անցկացվելու են նախագահական ընտրություններ, երբ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է վերընտրվել:

Թրամփի վարչակազմը միլիարդավոր դոլարներ է հատկացրել պատվաստանյութը հայտնաբերելու աշխատանքների համար, հավանաբար ակնկալելով, որ այն դրական ազդեցություն կունենա իր վարկանիշի վրա մինչեւ ընտրությունները:

Երկրի գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին ասել է, թե մինչեւ նոյեմբեր ամիսը կլինիկական բավարար հիմք կունենան հայտարարելու, որ պատվաստանյութերից առնվազն մեկը պատրաստ է զանգվածային պատվաստումներ սկսելու համար:

Համաշխարհային բնագավառում առողջապահության հարցերով փորձագետները պարբերաբար են հայտարարում, որ պատվաստանյութն արտոնելու արագությունը չի կարելի գերագնահատել դրա անվտանգությունից:

Այս պահին անվտանգ ու արդյունավետ պատվաստանյութ ստանալու ճանապարհին են ‘’Մոդերնա’’, ‘’ԱստրաԶենեկա’’ եւ ‘’Փֆայցեր’’ ընկերությունները:

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնն առանձնացնում է ‘’Փֆայցեր’’ եւ Նուբար Աֆեյանի գլխավորած ‘’Մոդերնա’’ ընկերությունները: