Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գոռ Միքայելյան
A A
Սպորտ Հասարակություն

Ֆուտբոլիստ Գոռ Մալալքյանը կմնա ազատության մեջ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, մերժել է ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Այս մասին հայտնել է Մալաքյանների պաշտպան Գոռ Միքայելյանը։

Ավելի վաղ դատարանը բավարարել էր քննիչի մյուս միջնորդությունը՝ Գոռ Մալաքյանի եղբորը՝ Էդգար Մալաքյանին, կալանավորելու վերաբերյալ։ Էդգար Մալաքյանը մեկ ամիս կմնա կալանքի տակ։

Հիշեցնենք, որ եղբայրները երեկ՝ սեպտեմբերի 3-ի երեկոյան ազատ էին արձակվել Ոստիկանության ՁՊՎ-ից. լրացել էր ձերբակալման 72 ժամը, իսկ դատարանը դեռ չէր հասցրել ծանոթանալ գործի նյութերին։

Նշենք, որ Գոռ Մալաքյանը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ է, իսկ նրա եղբայրը խաղում է Երեւանի «Արարատում»։