Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tenis
A A
Սպորտ

Կարեն Խաչանովն արդեն թենիսի ԱՄՆ առաջնության 3-րդ փուլում է

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը շարունակում է հաջող հանդես գալ թենիսի ԱՄՆ բաց առաջնությունում:

Այսօր կայացած 2-րդ փուլի խաղում մեր հայրենակիցը 3:0 հաշվով վստահ հաղթեց համերկրացի Անդրեյ Կուզնեցովին՝ 6:3, 6:4, 6:1: Հաջորդ փուլում Կարեն Խաչանովը կհանդիպի Ալեքս դե Մինյոր – Ռիշար Գասկե զույգի հաղթողի հետ:

Թենիսի ԱՄՆ առաջնությունը կշարունակվի մինչև սեպտեմբերի 13-ը: Մրցաշարի գործող չեմպիոն Ռաֆայել Նադալը կորոնավիրուսի պատճառով հրաժարվել է մասնակցությունից և մնացել է Իսպանիայում: