Բացել լրահոսը Փակել լրահոսը
_114231962_hi063151738
A A
Հասարակություն

Գերմանիայում բնակարաններից մեկում 5 երեխայի մարմին են հայտնաբերել

Գերմանիայի արևմուտքում գտնվող Զոլինգեն քաղաքի Հասելշտրասե փողոցի մասնավոր բնակարանում հայտնաբերվել են 5 մանկահասակ երեխաների մարմիններ: Նրանք բոլորն էլ նույն ընտանիքին էին պատկանում։ Այս մասին հաղորդում է ԲԲՍ-ին՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
 
Դեռևս չի հաղորդվում երեխաների մահվան պատճառը, չի հաղորդվում նաև, թե ովքեր են նրանց ծնողները։
 
Bild պարբերականի տեղեկություններով՝ փրկարարներին կանչել է զոհերի տատիկը։ Գերմանիայի իրավապահ մարմինները հաստատել են, որ երեխաների սպանության մեջ կասկածվում է նրանց 27-ամյա մայրը ։ Գերմանական լրատվամիջոցների տվյալներով ՝ երեխաները 1-ից մինչեւ 8 տարեկան են եղել։ Նշվում է, որ վեցերորդ երեխան, որը 11 տարեկան է, փրկվել է:
 
Հաղորդվում է, որ 27-ամյա մայրը փորձել է ինքնասպան լինել Դյուսելդորֆի գնացքի կայարանում:   
 
Կինը ողջ է մնացել, սակայն ծանր վնասվածքներ է ստացել եւ այժմ գտնվում է հիվանդանոցում ՝ ոստիկանության պահպանության ներքո: