Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tenis (1)
A A
Սպորտ

Քրիստինա Մլադենովիչը դժգոհ է թենիսի ԱՄՆ առաջնության պայմաններից

Ֆրանսիացի թենիսիստուհի Քրիստինա Մլադենովիչը խստորեն քննադատել է այս օրերին Նյու Յորքում ընթացող թենիսի ԱՄՆ բաց առաջնության կազմակերպիչների կողմից առաջարած պայմանները։

Նա մինչև մրցաշարի մեկնարկը թենիսիստների համար հատկացված գոտում շփվել էր իր հայրենակից Բենուա Պերի հետ, որի կորոնավիրուսի թեստը դրական արդյունք էր տվել։ Դրանից հետո թենիսիստուհին ինքնամեկուսացվել է և զրկվել է բոլոր ազատություններից։ Նա կարող է մասնակցել միայն խաղերին, կազմակերպիչները նույնիսկ թույլ չեն տալիս մարզվել։

«Սա իսկակակ մղձավանջ է։ Ես միայն մեկ ցանկություն ունեմ՝ նորից ազատություն ստանամ։ Այժմ ստիպված եմ պայքարել դրա համար։ Եթե ես իմանայի, որ իմ ծանոթ թենիսիստի հետ 40 րոպե թղթախաղ խաղալը նման հետևանքների կհանգեցնի, ապա երբեք ոտք չէի դնի այս մրցաշարում», - ասել է նա: