Բացել լրահոսը Փակել լրահոսը
Խաշթառակ
A A
Հասարակություն

Խաշթառակում 6 ամյա երեխային ծեծելու ու մահվան հասցնելու համար մեղադրվող պապը հիվանդանոց է տեղափոխվել. Առավոտ

6 տարեկան թոռանը ծեծելու ու մահվան հասցնելու համար կալանավորված Խաշթառակի 58 ամյա բնակիչը քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, նրա մոտ առողջական լուրջ խնդիրներ են առաջացել: Այս մասին Aravot.am-ին ասաց Խաշթառակի գյուղապետ Անդրանիկ Վիրաբյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին 6։20-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ էր ստացվել, որ «ցավ՝ որովայնի շրջանում, սուր գաստրոէնտեռոկոլիդ լեյկոզ՝ չճշտված հարցականով» վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Ավելի ուշ երեխան տեղափոխվել էր Երեւան եւ մահացել հենց հիվանդանոցում:

6 ամյա երեխային ծեծելու համար մեղադրանք էր առաջադրվել նաեւ այդ երեխայի բազմազավակ հորաքրոջը, վերջինս սակայն ազատ արձակվեց հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունենալու ու վեցերորդ երեխային սպասելու համար:

Նա, ըստ գյուղապետի, հիմա տանն է. «Իրենց տանն է, գնում, գալիս է, նույն կյանքով էլ ապրում է, իսկ երեխաները Երեւանում են, այս պահին թղթաբանությունն է կատարվում, որ երեխաներին տեղափոխեն մանկատուն: 4 երեխայի առողջական վիճակը լավ է, մի երեխան վերակենդանացման բաժանմունքում է, մյուսն էլ էլի վատառողջ է, կլավանա»:

Գյուղապետը չի ընդունում իրեն հասցեագրված մեղադրանքները, թե ինքն ուր էր, երբ երեխաները բռնության էին ենթարկվում, ասաց. «Ընտանիքի ներսում, եթե մեկն իր երեխային ծեծում է, ոչ մեկ էլ չի կարողանում դրան հետեւել կամ իմանալ, պետք է արձագանք լինի, հարեւաններից կամ երեխաներից բողոք լինի, ինչ վերաբերում է մեղադրանքներին՝ համայնքի ղեկավարն արել է այն, ինչ հնարավոր է, առավելագույնն է արել»:

Ամբողջական հոդվածը այստեղ․