Բացել լրահոսը Փակել լրահոսը
40B42B8B-9AB0-41F1-9AAC-90E41006EBEC_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

Ժիրինովսկին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ (տեսանյութ)

Ամերիկայի ձայն

Վլադիմիր Ժիրինովսկին ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ: Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդը Մոսկվայում պատվաստվելուց հետո ասել է. ‘’Մեր պատվաստանյութն ամենալավն է աշխարհում: Մենք այն ստեղծեցինք բոլորից առաջ եւ բոլոր ռուսները կլինեն առողջ’’:

Ռուսաստանը կովիդ 19 հիվանդության դեմ պատվաստնյութն արտադրելու արտոնագիր է տվել` մարդկանց վրա այն երկու ամսից էլ կարճ ժամանակահատվածում փորձարկելուց հետո, ինչը Արեւմուտքի փորձագետներին թույլ է տալիս հարցականի տակ դնել դրա անվտանգությունն ու արդյունավետությունը: Նրանց համար ընդունելի չէ նաեւ այն հանգամանքը, որ Ռուսաստանը չի հայտնում պատվաստանյութի մասին բոլոր տեղեկությունները:

Արեւմուտքի փորձագետներին սա թույլ է տալիս ասել նաեւ, որ Սառը պատերազմի տարիների օրինակով, Ռուսաստանն այսօր պարզապես ուզում է ցուցադրել, որ ինքն աշխարհի գիտական կենտրոնն է: Պատվաստանյութն արագ արտոնագրելու հանգամանքը փորձագետները կապում են նաեւ ռուսական ազգայնական դրսեւորումների հետ:

Ասենք, որ Ռուսաստանը միաժամանակ սկսել է փորձարկումների երրորդ փուլը: Այս փուլի ժամանակ փորձերին մասնակցում են մեծ թվով կամավորներ: Ռուսաստանը մեկ այլ պատվաստանյութ էլ արտոնելու նպատակ ունի հոկտեմբեր ամսին:

Ինչպես երկրի առողջապահության նախարար Միխաիլ Մուրաշկոն է ասել, վտանգավոր գոտու մեջ գտնվող անձանց շրջանում զանգվածային պատվաստումներ են սկսվելու նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին:

Ռուսաստանում կորոնավիրուսով մինչ այժմ վարակված անձանց թիվն անցել է 1 միլիոնը: Միայն մեկ օրում այստեղ գրանցվել է հիվանդության նոր մոտ 5000 դեպք: