Բացել լրահոսը Փակել լրահոսը
korona-1
A A
Հասարակություն

Ապրիլից հետո ռեկորդային ցուցանիշ. Վրաստանում կորոնավիրուսի 38 դեպք է գրանցվել. aliq.ge

Սեպտեմբերի 2-ի ժամը 10:00-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 38 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1548 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Ապրիլի 16-ից հետո կորոնավիրուսով վարակման թվերից ամենաբարձր ցուցանիշը այսօր է գրանցվել, փոխանցում է aliq.ge-ն:

Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 19 պացիենտ և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 1270 մարդ, վերջին մեկ օրում՝ 17: Վարակից երկրում մահացել է 19 մարդ:

Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 5806 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 230 պացիենտ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում