Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հիվանդանոց-900x400
A A
Պաշտոնական

Գործարանում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով տուժածներից երկուսը վիրահատվել են

«Պռոշյան կոնյակի գործարան» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, դինամիկայում կայուն:

32 և 46 տարեկան պացիենտները վիրահատվել են. վիրահատությունը հաջող է ընթացել: Բացի այրվածքներից, վերջիններս ունեն նաև կոտրվածքներ` սրունք-թաթային հոդերի շրջանում:

Մյուս պացիենտների առողջական վիճակում փոփոխություն չկա:

Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:

Հիշեցնենք, որ նախօրեին Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան» մասնաճյուղում տեղի է ունեցել հրդեհ, ինչի հետեւանքով կա երկու զոհ, 4 վիրավոր: