Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan
A A
Սպորտ

Հայաստանի հավաքականն այսօր երկկողմանի խաղ է անցկացրել

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր առաջին մարզումն է անցկացրել գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի գլխավորությամբ:

Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հավաքին հրավիրված բոլոր ֆուտբոլիստները մասնակցել են պարապմունքին: Խաղային վարժություններից հետո թիմն անցկացրել է երկկողմանի խաղ՝ ընթացքում փոփոխելով կազմերը: Վաղը հավաքականը կանցկացնի 2 մարզում:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցը՝ Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանին, առաջիկա խաղին սկսել է նախապատրաստվել օգոստոսի 31-ից, և այսօր երեկոյան կանցկացնի արդեն երրորդ մարզումը: