Բացել լրահոսը Փակել լրահոսը
աաա
A A
Պաշտոնական

Դեսպան Թրեյսին փոխըմբռնման երկու հուշագիր է ստորագրել ՀՀ Արդարադատության նախարարության և Ոստիկանության հետ (տեսանյութ)

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆբ-յան էջում կարդում ենք․

Ընդառաջելով հակակոռուպցիոն և ոստիկանական բարեփոխումների ռազմավարությունների իրականացմանն աջակցելու Հայաստանի կառավարության խնդրանքին՝ դեսպան Թրեյսին օրերս փոխըմբռնման երկու հուշագիր ստորագրեց, որոնք հստակեցնում են ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի կողմից նախատեսվող օժանդակությունը նոր հակակոռուպցիոն հաստատությունների և նոր պարեկային ոստիկանության ձևավորման աշխատանքներում։

Ողջունելի է, որ Հայաստանի կառավարությունը թափանցիկության, հաշվետվողականության, արդյունավետության ու մարդու իրավունքների երաշխավորման սկզբունքների վրա հիմնված հակակոռուպցիոն ու իրավապահ հաստատությունների ձևավորման աշխատանքներում ներգրավում է իր միջազգային գործընկերներին։
ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակը պատրաստ է իրականացնել իր հիմնական առաքելությունը՝ աջակցել Հայաստանի կառավարությանը քրեական արդարադատության ողջ համակարգի հաստատությունների ամրապնդման հարցում։
⤵️Տեսանյութում փոխըմբռնման նոր հուշագրերի ստորագրումն է դեսպան Թրեյսիի, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան Rustam Badasyanի և ոստիկանապետ Վահե Ղազարյանի կողմից։