Բացել լրահոսը Փակել լրահոսը
118763117_2457589631205250_7529000447074314015_n
A A
Պաշտոնական

Մարզպետն Արմավիր գյուղի «Պռոշյան գինու-կոնյակի գործարանի» մասնաճյուղում ծանոթացել է ստեղծված իրավիճակին

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այցելել է Արմավիր գյուղի «Պռոշյան գինու-կոնյակի գործարանի» մասնաճյուղ, ծանոթացել հրդեհի հետևանքով ստեղծված իրավիճակին:

Մարզպետը եղել է նաև «Արմավիր» բժշկական կենտրոնում, ուր տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է գործարանի չորս աշխատակից:

Բուժանձնակազմի հետ հանդիպման ընթացքում Համբարձում Մաթևոսյանին զեկուցվել է, որ իրականացվել են հակաշոկային առաջին օգնության միջոցառումներ և պացիենտներին նախապատրաստում են տեղափոխել Այրվածքաբանության ազգային կենտրոն: