Բացել լրահոսը Փակել լրահոսը
87081f880b8b7a7c9467390c81ef9d60
A A
Քաղաքականություն

Հայաստանն ու Ադրբեջանը հետաքրքրված են Արցախյան խնդրի հետ կապված իրավիճակի կարգավորմամբ. Սերգեյ Լավրով

Հայաստանն ու Ադրբեջանը հետաքրքրված են, որ Արցախյան խնդրի հետ կապված իրավիճակը կարգավորվի։ Այդ մասին МГИМО-ի՝ Միջազգային հարաբերությունների մոսկովյան պետական ինստիտուտի ուսանողների հետ հանդիպմանն ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

ТАСС-ի փոխանցմամբ, Լավրովը հայտարարել է, որ  նախօրեին զրուցել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։

«Մենք զգում ենք, որ երկու կողմերն էլ հետաքրքրված են, որպեսզի իրավիճակը հանդարտվի, որպեսզի վերսկսվեն հանդիպումները, որոնք տարածաշրջանում կազմակերպում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ներկայացուցիչները»,- նշել է նա։