Բացել լրահոսը Փակել լրահոսը
Region Capturecykj
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Իրավունք ունեք մեզ մեղադրելու, որ մենք ուժ չենք գործադրել և հեշտ հանձնել ենք իշխանությունը». Մարգարիտ Եսայան (տեսանյութ)

«1150 զոհի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է՝  իր Առողջապահության նախարարով, էտքանը տեղի է ունեցել անգործության հետևանքով»,-համոզված է ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը։

Նրա համար անընդունելի է, որ համավարակի առաջին իսկ պահից շատ ներկայացված ծրագրեր՝ հաղթահարելու և օժանդակելու իշխանություններին, մնացին անպատասխան.

«Նույնիսկ ՀՀԿ-ն ծրագիր ներկայացրեց, բայց իրենք երևի ամեն ինչ գիտեին, մերժեցին։ Առողջապահությունը ակնառու խնդիրների առաջ կանգնած է, իսկ այդ համակարգի ղեկավարը գնում է արձակուրդ և սմայլիկներով նկար հրապարակում։ Նույնպիսի վիճակում է և կրթությունը»։

Նա  կարծում է՝ շարունակվում է «մերոնց-ձերոնց», «քայլածների-չքայլածների», «ներկա-նախկինների» հասարակությանը բաժանելու միտումը.

«Իրականում սա  ոչ թե հեղա, այլ  խեղափոխություն է, եկել է, քանդում է և ասում է՝ աշխարհի կենտրոնը ես եմ։  Իսկ ՀՀ-ում տնտեսությունը ավերվում է»։

Նա համոզված է՝ ունենք հասարակություն, որը դեռևս սպասում է, համոզված են՝ այսպես շարունակել չի կարելի և ինքը կոչ է անում ոտքի կանգնել։ Ասում է՝ մեր ժողովուրդը իր տեսակով հեղափոխական չէ.

«Էն մարդիկ, ովքեր մեր ու իմ հրաժարականն էին պահանջում, հիմա մոլորված են, հիասթափված են։ Իրավունք ունեք մեզ մեղադրելու, որ մենք ուժ չենք գործադրել և հեշտ հանձնել ենք իշխանությունը։ Սակայն քաղաքական ուժերի պահվածքը նայելով ինչ-որ պրոցեսներ ընթանում են»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է իրենց կուսակցությանը, ապա իրենք արդեն ակտիվ գործընթացների մեջ են։

Սերժ Սարգսյանի ասուլիսների շարքը շարունակվելու է, որոնց ընթացքում, ըստ նրա,  բացահայտվելու են այնպիսի ճշմարտություններ, որոնց մասին պատկերացումներ չունենք։

«Նրա սիրտը ցավում է, նա ինքը կխոսի ու կներկայացնի այնպիսի իրականություններ, որ կզարմանաք։ Փորձանքի մեջ ենք ընկել։ Ամբողջ կառավարության հրաժարական պետք է լինի, արտահերթ ընտրություններ պետք է լինեն։ Վստահ եմ որ քաղաքական ուժերը կմիավորվեն, մենք իրավունք չունենք երկար հանդուրժելու էս իշխանությանը»,-ասաց նա։