Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Պաշտոնական

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին՝ Անկախության օրվա առթիվ։ Ուղերձում ասված է.

 

«Հարգելի Սոորոնբայ Շարիպի,

 

Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ղրղզստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։

 

Անկախության տարիներին բարեկամ Ղրղզստանը մեծ հաջողությունների է հասել պետականաշինության և միջազգային հեղինակության ամրապնդման գործում:

 

Համոզված եմ, որ մենք փոխադարձ ջանքերով այսուհետ ևս կշարունակենք զարգացնել մեր երկրների միջև համագործակցությունը՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների շրջանակում:

 

Հարգելի Սոորոնբայ Շարիպի, 

 

օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ղրղզստանի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարգավաճում»։