Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shtanga
A A
Սպորտ

Անդրանիկ Կարապետյանը 4-րդ տեղը զբաղեցրեց ծանրամարտի առցանց մրցաշարում (տեսանյութ)

Հայաստանի ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը 4-րդ տեղը զբաղեցրեց առցանց անցկացվող

ծանրամարտի միջազգային մրցաշարում, որը նվիրված է   Ուզբեկստանի հանրապետության անկախության տոնին։

Մեր մարզիկը հանդես եկավ 87 կգ քաշային կարգում: Պոկում վարժությունում նա ցույց տվեց 165 կգ արդյունք և գրավեց մրցանակային 3-րդ տեղը: Հրում վարժության ժամանակ Անդրանիկ Կարապետյանը կարողացավ բարձրացնել միայն 190 կգ ծանրաձողը: Երկամարտի 355 կգ արդյունքով մեր ծանրորդն ի վերջո գրավեց 4-րդ տեղը:

Այս քաշային կարգում հաղթեց վենեսուելցի Վելենիլյա Կեյդոմարը, որ ցույց տվեց 377կգ արդյունք: Հաջորդ երկու տեղերը զբաղեցրին ուզբեկստանցի Սարվանբեկ Զաֆարջանովը (373 կգ) և լատվիացի Ռիտվարս Սուխարևսը (356 կգ):

Նշենք, որ մրցաշարին մասնակցում են 40 երկրների ծանրորդներ: Առաջին եռյակում տեղ գտնող ծանրորդները կստանան համապատասխանաբար 2500, 1500 և 750 ԱՄՆ դոլար։

Վաղը Հայաստանից հանդես կգան 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը և գերծանրքաշային Վարազդատ Լալայանը։