Բացել լրահոսը Փակել լրահոսը
118616641_2683077991951402_7017022902505944610_n
A A
Պաշտոնական

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով բուժվողների թիվն ավելացել է

Օգոստոսի 29-ի ժամը 11.00-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 58 բնակիչ է բուժվում։ Այդ մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:

«Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 9631 նմուշառում, որից 8277-ը Շիրակի մարզում: Օգոստոսի 29-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 20 նոր դեպք։

Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 586 քաղաքացի, նրանցից 131-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Կորոնավիրուսից առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 537 բնակիչ։

62 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 40 դեպք»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով բուժվողների թիվը վերջին շրջանում համեմատար նվազել էր, սակայն վերջին օրերին կրկին ավելացել է: