Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shtanga
A A
Սպորտ

Եվրոպայի ծանրամարտի 2020թ առաջնությունը երկրորդ անգամ հետաձգվեց

Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան որոշում է կայացրել հետաձգել Մոսկվայում նախատեսված Եվրոպայի առաջնությունը։ Այդ մասին հայտնում է ռուսական ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը։

Ռուսաստանի ծանրամարտի ֆեդերացիան նամակ է ուղարկել եվրոպական ֆեդերացիային, որում խնդրել է առաջնությունը տեղափոխել 2021 թվական, քանի որ երկրում դեռ անորոշ իրավիճակ է կապված կորոնավիրուսի հետ։ 

Եվրոպայի առաջնությունը նախապես պետք է կայանար այս տարվա ապրիլին, սակայն կորոնավիրուսի պատճառով այն հետաձգվել էր։ Նոր ժամանակացույցով մրցաշարը պետք է կայանար հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 8-ը, սակայն այն նույնպես հետաձգվեց։