A
A
Բեյրութի պայթյունից վիրավորված հայուհի է մահացել. 15-րդ հայ զոհը
Աջակցիր «Ա1+»-ինԱրեւելքի տեղեկություններով օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգիստի պայթումից վիրավորված Անետ Խաչիկյանը մահացել է Բեյրութի Զահլե շրջանի հիվանդանոցում:
Էշրեֆիեի իր տանը ծանր վիրավորվելով, հայուհին 24 օր գտնվել է կոմայի մեջ, նրա կյանքը հնարավոր չի եղել փրկել: Անետ Խաչիկյանը Լիբանանի աղետից մահացած 15-րդ հայն է:
Աղբյուր՝ Արեւելք