Բացել լրահոսը Փակել լրահոսը
Captugfgfgre
A A
Մարզեր

Հեռավար կրթությու՞ն… Ի՞նչ է դա: Օնիկի մայրը եզդերեն լեզվով երեխային բացատրում է ինչի մասին է խոսքը

Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքը բացառապես եզդիաբնակ է։

Գյուղի 9-ամյա դպրոցում 14 ուսուցիչներից միայն եզդերեն մայրենի լեզվի և գրականության ուսուցիչ, գյուղապետ Ռուստամ Հասանյանն է տեղի բնակիչ, մյուսները գալիս են Էջմիածին քաղաքից և մարզի տարբեր համայնքներից։

Անմիջական կապը աշակերտների հետ բացակայում է։ Հենց սա է պատճառը, որ մեզ հանդիպած աշակերտներից ոչ մեկը տարրական պատկերացում չուներ, թե ինչ կերպ պետք է մասնակցեր հեռավար դասընթացներին։

 

Եզդերեն մայրենի լեզվի և գրականության ֆերիկցի միակ ուսուցիչ, միևնույն ժամանակ համայնքի ղեկավար Ռուստամ Հասանյանի մեկնաբանությամբ, մեկ-երկու ընտանիք ունի ինտերնետ կապ և տեխնիկական հնարավորություն, մնացածը հեռախոսի օգնությամբ են մասնակցել դասընթացներին։

Իսկ անկեղծորեն, ընդամենը հեռախոսով լսել են ուսուցչին, իսկ թե ի՞նչ նստվածք են տվել ուսուցչի խոսքերը աշակերտի մոտ, դա այլ քննարկման թեմա է։Հասանյանի խոսքով, ի՞նչ կրթության մասին կարող է խոսք լինել, եթե ընտանիքն ունի, ասենք, 3 դպրոցահասակ երեխա և մեկ հեռախոս, այն էլ՝ ոչ ժամանակակից (սմարթֆոն), որը ծառայում է ծնողների հեռախոսազանգերի և 3 երեխաների կրթություն ստանալու համար։

Իր խոսքով, եղել են դեպքեր, երբ անձամբ այցելել է ընտանիքներ և առաջադրանքներ տվել աշակերտներին։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ Ալտ հ/ը  պատրաստած նյութում․