A
A
«Ալաշկերտը» նույնպես լքեց ֆուտբոլի Եվրոպայի լիգան
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի «Ալաշկերտը» նույնպես պարտություն կրեց Եվրոպայի լիգայի խաղում և ժամանակից շուտ ավարտեց ելույթները:
Երևանի «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ֆուտբոլի անցած առաջնության բրոնզե մեդալակիր ընդունեց հյուսիսմակեդոնական «Ռենովային»: Մեր թիմն ամբողջ խաղի ընթացքում այդպես էլ չկարողացավ հաջողության հասնել, իսկ ահա հյուրերը 58-րդ րոպեին անկյունային հարվածի խաղարկումից հետո խփեցին հաղթական միակ գնդակը:
Այդպիսով, Երևանի «Նոայից» հետո Եվրոպայի լիգան լքեց նաև «Ալաշկերտը»: Քիչ հետո կմեկնարկի «Ստյաուա» - «Շիրակ» հանդիպումը: Հուսանք, որ այն հաջող ավարտ կունենա մեր թիմի համար: