Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess armenia
A A
Սպորտ

Հայաստանի հավաքականը վստահ հաղթեց Հունաստանին և մտավ շախմատի օլիմպիադայի 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

Հայաստանի շախմատի հավաքականը վստահ հաղթանակ տարավ առցանց անցկացվող շախմատի անդրանիկ օլիմպիադայի փլեյ-օֆֆում և մտավ քառորդ եզրափակիչ:

Մեր ընտրանին 1/8 եզրափակիչ փուլում հանդիպեց Հունաստանի թիմի հետ: Առաջին մրցամարտում մերոնք 4,5:1,5 հաշվով վստահ հաղթանակ տարան մրցակցի նկատմամբ: Իրենց պարտիաները հաղթանակով ավարտեցին Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Աննա Սարգսյանը: Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Էլինա Դանիելյանը պարտվեց:

Երկրորդ խաղում հույներն արդեն ավելի լուրջ դիմադրություն ցույց տվեցին և կարողացան ոչ-ոքի ավարտել առաջինում տանուլ տված երկու պարտիաներում: Սակայն, Լևոն Արոնյանն ու Աննա Սարգսյանը կրկին հաղթանակ տարան և ապահովեցին երկրորդ հաղթանակը՝ 3,5:2,5:

Այդպիսով, Հայաստանի հավաքականը առավելության հասավ երկու հանդիպումներում և մտավ քառորդ եզրափակիչ, որտեղ կհանդիպի Հնդկաստանի ընտրանու հետ, որը առաջին տեղն է գրավել ընտրական Ա խմբում: