Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կառավարություն
A A
Հասարակություն

Մահ առ մահ պատասխան եք տալու․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց

Կառավարության մոտ այսօր  բողոքի ակցիա էին  իրականացնում «Այլընտրանք» ՀԿ անդամները, ովքեր պնդում էին՝ Կառավարությունը տապալել է համավարակի դեմ պայքարը։ Նրանք իրենց հետ պաստառներ էին բերել, որոնցով ցույց էին տալիս համեմատությունը Վրաստանի հետ և պնդում, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իրենց անլուրջ վերաբերմունքով նպաստեն են համավարակի թվերի ավելացմանը․

«Կորոնավիրուսի հետեւանքով ունենք 1100-ից ավելի զոհեր, որոնք խորհրանշում են մեկ սեւ ժապավեն, եւ ահա Վրաստանի վիճակը, որտեղ կա 19 մահացած անձ։ Այս ամենի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն ու Արսեն  Թորոսյանն են, որոնք իրենց անլուրջ տեսակով ու անլուրջ վերաբերմունքով համավարակի նկատմամբ մեր պետությունը դարձրին սգավոր պետություն։ Այս մարդը կորոնավիրուսին համարում էր՝ շուն, իսկ Վրաստանում պայքարում էին կորոնավիրուսի դեմ»,- ասաց «Այլընտրանք» ՀԿ նախագահ Նարեկ  Մանթաշյանը։

Մանթաշյանի խոսքով՝  համավարակի պայմաններում Վրաստանը մի շարք ծրագրեր է մշակել քաղաքացիների համար․

«Վրաստանում ծրագիր մշակվեց բոլոր քաղաքացիների համար կոմունալ վճարումներ իրականացվեց, ամեն մահացածի համար մոտ 6500 դոլարի չափով փոխհատուցում արվեց, իսկ այստեղ զրո պատասխանատվություն։ Այս ամենի մեղավորը հենց Նիկոլ Փաշինյանն է։ Մենք հայտարարում ենք, որ պատասխան են տալու բոլոր մեղավորները, բացվելու են քրեական գործեր, եւ մահ առ մահ պատասխան եք տալու, որովհետեւ այս հանգած խաղաղ մարդիկ ձեր խղճերի վրա են»։

Մանթաշյանը պնդեց, թե Կառավարությունը փնտրեց մեղավորներ և համավարակի պատասխանատվությունը դրեց նրանց վրա։