A
A
Բողոքի ակցիա կառավարության դիմաց. ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի Դաշնություն մեկնող քաղաքացիների հարցը մնում է չլուծված։ Ըստ նրանց՝ Հայաստանում ՌԴ դեսպանատունը զբաղվում է իր քաղաքացիների հարցով միայն։
«Մեզ ասացին, որ արտակարգ դրությամբ պայմանավորված՝ իրենք ոչինչ չեն կարող ձեռնարկել, սակայն Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող հայերի դեպքում հարցն այլ է։ Ժամանակ առ ժամանակ նրանց ավտոբուսով տեղափոխում են, և այսօր՝ նույնպես»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Կառավարության դիմաց հավաքվածները տարիներ շարունակ աշխատել են Ռուսաստանում։
«Ունենք մարդիկ, ովքեր չունեն Ռուսաստանի քաղաքացիություն, բայց իրենց ապրուստը, տունը, ընտանիքը, երեխաները այնտեղ են։»,-ասաց մեկ այլ քաղաքացի։
Ըստ նրանց՝ իրենք ֆինանսական միջոցներ չունեն օդային ճանապարհով ՌԴ մեկնելու։
Ակցիան շարունակվում է։