Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Հարուցվել է քրեական գործ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Ցավոք, այսպիսի դեպքերի շարք է արձանագրվում հանրապետությունում,- նշում է վարչապետը կառավարության նիստի սկզբում՝ անդրադառնալով երեկ Ռայնիսի 1 հասցեում գտնվող շենքի պայթյունին,-ինչի արդյունքում պետք է ևս մեկ անգամ մեր ուշադրությունը սևեռենք բնական գազի անվտանգ շահագործման կանոններին»։

Պայթյունի հետևանքով վնասվել է շենքի մի ամբողջ շքամուտք՝ 12 բնակարաններով։ Մեկ մարդ զոհվել է, երկուսը գտնվում են հիվանդանոցում։ Վարչապետը հավաստիացնում է՝ տուժած բոլոր քաղաքացիները ստանում են անհրաժեշտ օգնություն․

«Այս առթիվ հարուցվել է քրեական գործ, այս պահին կարող եմ ասել, որ տուժած բոլոր քաղաքացիները ապահովված են ժամանակավոր կացարաններով, հարցը օրակարգում է և մենք առաջիկայում կկողմնորոշվենք հետագա քայլերի վերաբերյալ»։