Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+barca
A A
Սպորտ

Լիոնել Մեսին չի հրաժարվում մարզվել «Բարսելոնայում»

Իսպանական «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսին չի հրաժարվում մարզվել թիմի հետ, չնայած ցանկություն ունի լքելու այն: Այդ մասին հայտնում է TyC Sports-ը:

Առաջիկա կիրակի «Բարսելոնայի» ֆուտբոլիստները պետք է բուժզննում անցնեն, իսկ երկուշաբթի օրվանից կսկսեն մարզումները: Սակայն, 33-ամյա ֆուտբոլիստը երեկ հայտնել է, որ ցանկանում է լքել ակումբը:

Ըստ El Mundo Deportivo թերթի, Լիոնել Մեսին իրավունք ունի մրցաշրջանի ավարտից հետո խզել պայմանագիրը, որի ժամկետն ավարտվում է 2021 թվականի հունիսին: Ակումբից այդ կապակցությամբ հայտնել են, որ իրավաբանորեն դա հնարավոր չէ, քանի որ պայմանագրի այդ կետն ուժի մեջ է եղել մինչև հունիսի 10-ը: Այժմ, եթե ֆուտբոլիստը ժամանակից շուտ հեռանա թիմից, ապա «Բարսելոնան» նրա դիմաց կարող է պահանջել 700 մլն եվրո փոխհատուցում, ինչը նշված է պայմանագրի մեջ: