Բացել լրահոսը Փակել լրահոսը
գագիկ խաչատրյան
A A
Քաղաքականություն Հասարակություն

Դատարանը մերժեց Գագիկ Խաչատրյանի պաշտպանների միջնորդությունը

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների  ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, քննվում է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախկին ղեկավար Կարեն Խաչատրյանի գործով քննությունը։

Փաստաբանները միջնորդել էին Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինել խափանման այլ միջոցով։

Պաշտպանական կողմը մեղադրող դատախազին բացարկի միջնորդություն էր ներկայացրել՝ նշելով, որ դատախազը մինչդատական վարույթում չի պահպանել օրինականությունը։ 

Դատարանը, խորհրդակցական սենյակից վերադառնալով,  մերժեց պաշտպանների միջնորդությունը։

Դատական նիստը շարունակվում է, այս պահին քննվում է Խաչատրյանի խափանման միջոցի հարցը։

Նշենք, որ Գագիկ Խաչատրյանը  դատական նիստին ներկա չէ։ Նա առողջական խնդիրներ ունի և դիմում է ներկայացրել դատարան, որպեսզի նիստը շարունակվի առանց իր ներկայության։ Դատական նիստը երեկ հետաձգվել էր, որպեսզի Խաչատրյանը այսօր կարողանա նիստին մասնակցել, սակայն այսօր ևս նա չի մասնակցում։