Եվրոպայի լիգայում «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցները հայտնի են
Աջակցիր «Ա1+»-ինԵվրոպայի ֆուտբոլի միությունը հրապարակել է չեմպիոնների լիգայից Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլ տեղափոխված ակումբների վարկանիշային աղյուսակը:
Ըստ դրա Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն «Արարատ-Արմենիան» 2,500 գործակցով զբաղեցնում է 13-րդ տեղը: Դա նշանակում է, որ նա այդ փուլում կհանդիպի 1-10-րդ հորիզոնականներում գտնվող ակումբներից մեկի հետ:
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Ղազախստանի չեմպիոն «Աստանան», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը: Հաջորդ ինը տեղերը հաջորդաբար զբաղեցնում են իռլանդական «Դանդալկը», Սլովակիայի «Սլովանը», Թբիլիսիի «Դինամոն», Լյուքսեմբուրգի «Ֆոլա Էշը», Շվեդիայի «Յուրգորդենը», Հյուսիսային Իռլանդիայի «Լինֆիլդը», Չեռնոգորիայի «Բուդուչնոստը», Էստոնիայի «Ֆլորան» և Լատվիայի «Ռիգան»:
Եվրոպայի լիգայի 2-րդ փուլի վիճակահանությունը տեղի կունենա օգոստոսի 31-ին: Հանդիպումները կկայանան սեպտեմբերի 17-ին: Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում հաղթողները կորոշվեն մեկ խաղի ընթացքում: Հանդիպումների դաշտի տերերը նույնպես վիճակահանությամբ կորոշվեն: