Բացել լրահոսը Փակել լրահոսը
006
A A
Հասարակություն

Երեւանում շենքի պայթյունի արդյունքում փլատակների տակից տղամարդու դի է դուրս բերվել (տեսանյութ)

Քանաքեռ-Զեյթունում՝ Ռայնիսի փողոցի թիվ 1 հասցեում տեղի ունեցած պայթյունի արդյունքում կա զոհ: Քիչ առաջ փլատակների տակից դուրս է բերվել 56-ամյա տղամարդու դի: 

Այդ մասին լրագրողներին տեղեկացրեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Մահացած տղամարդը շենքի երրորդ հարկի բնակիչ Արթուր Ղազարյանն է։ Ցոլակյանը նաեւ հայտնեց, որ նախնական տեղեկություններով՝ փլատակների տակ այլ քաղաքացիներ պետք է որ չլինեն։ Նրա փոխանցմամբ՝ շենքի առաջին, երկրորդ և երրորդ մուտքերը սեյսմակայուն են, այս պահին դիտարկվում է չորրորդ մուտքը, որի սեյսմակայունությունը փոքր-ինչ կասկածելի է։ Պայթյունի պատճառների մասին Ցոլակյանն ասաց այս պահին մանրամասներ չկան։

«Ա1+»-ի հարցին ի պատասխան՝ հայտնեց, որ կասկածում են, թե պայթյունը եղել է երկրորդ հարկում։

«Քննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները», եզրափակեց Ցոլակյանը։