Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայտնի է Լիոնել Մեսիի` «Բարսելոնային» ուղարկած նամակի բովանդակությունը

Համացանցում հայտնվել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի ուղարկած ֆաքսի լուսանկարը, որում արգենտինացի ֆուտբոլիստն ակումբի ղեկավարությանը խնդրում է իրեն ազատ խաղացողի կարգավիճակ տալ:

«Այս նամակի համաձայն ես՝ Լիոնել Անդրես Մեսին, խնդրում եմ դադարեցնել աշխատանքային պայմանագիրը հեղինակավոր ակումբի հետ՝ առաջնորդվելով 24-րդ կետով, որն ինձ թույլ է տալիս օգտվել այդ իրավունքից:

Ես բարձր եմ գնահատում անհատական ​​աճի և վերապատրաստման բոլոր հնարավորությունները, որոնք տրամադրվել են ինձ իմ աշխատանքային ժամերին: Բայց անձնական դրդապատճառներն ինձ ստիպեցին կայացնել այդ դժվարին որոշումը, որը, հուսով եմ, ղեկավարության կողմից կկատարի հնարավորինս լավ ձևով», - նշված է ֆուտբոլիստի կողմից ուղարկված նամակում:

Լիոնել Մեսին «Բարսելոնա» է տեղափոխվել 2000 թվականի սեպտեմբերին, արգենտինական «Նյուվել Օլդ Բոյզ» ակումբից: Կատալոնական ակումբի հիմնական թիմի կազմում նա իր առաջին հանդիպումն անցկացրել է 2004 թվականի հոկտեմբերին: Այդ ժամանակից ի վեր արգենտինացի հարձակվողը «Բարսելոնայի» մարզաշապիկով անցկացրել է 731 խաղ, որոնցում դարձել է 634 գոլի և 285 գոլային փոխանցման հեղինակ: