Բացել լրահոսը Փակել լրահոսը
118463143_588689338495110_8988222435141581649_o
A A
Պաշտոնական

Վետերաններին ծննդյան օրերի առթիվ 100 հազարական դրամի չափով պարգևավճարներ հատկացնելու որոշում եմ կայացրել. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Մեծ Հայրենականում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված՝ մեր վետերաններին ծննդյան օրերի առթիվ 100 հազարական ՀՀ դրամի չափով պարգևավճարներ հատկացնելու որոշում եմ կայացրել: Ցավոք, նրանց մեծ մասն արդեն մեզ հետ չէ, բայց ապրողներին պետք է արժանին մատուցել:

Հ. Գ.

Այսօր Մեծ Հայրենականի մասնակից, ստեփանակերտաբնակ Համբարձում Բախշիյանի ծննդյան 97-ամյակն է: Այդ առթիվ, հանձնարարականիս համաձայն, նրա օջախ է այցելել իմ օգնականը և փոխանցել ջերմ շնորհավորանքներս:

Քաջառողջություն եմ մաղթում մեր բոլոր վետերաններին»: