Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futzal
A A
Սպորտ

Սեպտեմբերի 2-ին հայտնի կդառնան ֆուտզալի Հայաստանի հավաքականի հավանական մրցակիցները

Հայաստանի ֆուտզալի հավաքականը ֆուտզալի Եվրոպայի 2022թ առաջնության խմբային փուլի վիճակահանության ժամանակ կընդգրկվի D զամբյուղում: Այդ մասին հայտնում է Եվրոպայի ֆուտբոլի միության պաշտոնական կայքը:

Վիճակահանությունը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին, Նիոնում գտնվող ՈՒԵՖԱ—ի նստավայրում: 32 հավաքականները կբաժանվեն ընտրական 8 խմբերի միչև: Դրանց հաղթողները, ինպես նաև 2-րդ տեղերը գրաված լավագույն 6 թիմերը, կմտնեն եզրափակիչ փուլ, որը տեղի կունենա 2022թ հունվարի 19-ից մինչև փետրվարի 6-ը Նիեդեռլանդներում: Վերջին, 16-րդ ուղեգիրը, կխաղարկեն 2-րդ տեղերը գրաված վատագույն երկու հավաքականները: 

 

Ձեզ ենք ներկայացնում վիճակահանության զամբյուղների կազմը.

Զամբյուղ A. Իսպանիա, Պորտուգալիա, Ռուսաստան, Ղազախստան, Սերբիա, Ադրբեջան, Խորվաթիա, Իտալիա

Զամբյուղ B. Ուկրաինա, Չեխիա, Սլովենիա, Ռումինիա, Հունգարիա, Ֆրանսիա, Ֆինլանդիա, Սլովակիա

Զամբյուղ C. Բելառուս, Բոսնիա և Հերցեգովինա, Լեհաստան, Բելգիա, Վրաստան, Լատվիա, Մոլդովա, Ալբանիա

Զամբյուղ D. Նորվեգիա, Թուրքիա – Հունաստան անցումային խաղի հաղթող, Սան Մարինո - Դանիա, Իսրայել - Կիպրոս, Շվեյցարիա - Գերմանիա, Անգլիա - Հյուսիսային Մակեդոնիա, Բուլղարիա - Հայաստան, Չեռնոգորիա - Լիտվա  

 

Անցումային խաղերը կկայանան նոյեմբերի 2-11-ը: Հայաստանի հավաքականն առաջին հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 5-ին, Բուլղարիայի հարկի տակ: Պատասխան խաղը տեղի կունենա նոյեմբերի 11-ին, Երևանում: