Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ինչպես են ախտահանում գրքերը` ընթերցողին տրամադրելուց առաջ (տեսանյութ)

Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում ուլտրամանուշակագույն ախտահանիչ լամպի միջոցով ախտահանվում են գրքերը։   Յուրաքանչյուր գիրք, որ ընթերցողը վերադարձնում է, գրադարակում տեղավորելու փոխարեն աշխատակիցները տանում, թողնում են այդ սենյակում 3 օր և օրվա մեջ մի քանի ժամ միացնում լամպը։  Գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանն ասում է՝  գրքերի ախտահանումն անում են՝ ուսումնասիրելով միջազգային փորձը։

 Կորոնավիրուսով պայմանավորված հարկադիր պարապուրդից հետո օգոստոսի 22-ից բացվել են գրադարանները։

ԿԳՄՍՆ-ը առաջարկել  էր գրադարանների և թանգարանների վերաբացման երեք մոդելային լուծումներ։

Ավետիք Իսահակյանի կենտրոնական գրադարանն իրականացնում է երեք լուծումներն էլ։

 Ըստ առաջին մոդելի՝ գրադարանավարի եւ ընթերցողների հետ կապը պետք է լինի էլեկտրոնային փոստի միջոցով։ Առցանց տարբերակով ընթերցողը ներկայացնում է անհրաժեշտ պատվերը,  գրադարանավարն էլ 30 րոպեի ընթացքում պատասխանում է գիրքը առկա է, թե ոչ,  նշանակում է օր եւ ժամը այն ստանալու համար։

«Այս տարբերակով մենք և՛ ընթերցողի ժամանակն ենք խնայում, և՛ խուսափում ենք կուտակումներից։ Մեզ համար էլեկտրոնային սպասարկումը նորություն չէր»,֊ասում է  Հասմիկ Կարապետյանը։

Ըստ երկրորդ մոդելի՝ պետք է լինեն բացօթյա սպասարկման կետեր։ Այս մոդելը նույնպես Իսահակյանի գրադարանում գործում էր վաղուց, բակում ունեն բացօթյա ընթերցասրահ, որտեղ ընթերցասեղանները տեղադրված են սոցիալական հեռավորությամբ։

Երրորդ մոդելով կարգավորվում է գրադարանի  ներսում աշխատանքը։

Գրադարանի միջոցառումների դահլիճն կարող է տեղավորել 100-ից ավելի հանդիսատես, այսօր այնտեղ կարմիր գծանշաններով տեղադրված են մոտ 20 աթոռներ։

Ավետիք Իսահակյանի գրադարանը չի դադարեցրել նաև օտար լեզուների ուսուցման ծրագրերը։

«Մայիսից մեր ֆեյսբուքյան էջում մենք տեղադրում էինք ուսուցանող հոլովակները, բացի այդ, ամառային պարտադիր ընթերցանության ծրագրից տեսանյութեր էինք տեղադրում բոլոր դասարանների համար, ընթերցում էինք դրանք և դիտումների թիվը հաստատում է, որ հազարավոր աշակերտներ մեզ լսում էին»,- գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը։

Մեր այցելության պահին գրադարանում կային մի քնի ընթերցողներ,որոնք հետեւում էին կանոններին։

Մանրամասները՝ տեսանյութում.

IMG_20200824_130156.jpg (6.92 MB)

IMG_20200824_130737.jpg (5.01 MB)

IMG_20200824_130359.jpg (5.37 MB)