Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս
A A
Պաշտոնական

Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 33, մահվան՝ 3 նոր դեպք

Հայաստանում օգոստոսի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 33 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 42 825-ի: 

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 854 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Օգոստոսի 24-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 256 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 3 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1110-ի: 

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 72 (կին) և 71 (կին) տարեկան: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ 

Մեկ օրում առողջացածների թիվը 58 է, ընդհանուր առողջացածներինը՝ 36 049, փաստացի բուժվողներինը՝ 5666 (մեկ օրում նվազել է 28-ով): Մեկ օրում արվել է 380 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 195 574 թեստ:

 

 

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն