Բացել լրահոսը Փակել լրահոսը

Ուղիղ. «ՊՍԺ» - «Բավարիա». ՈՒԵֆԱ-ի չեմպիոնների լիգայի եզրափակիչ

A A

Լիսաբոնի «Էշտադիո դե Լուշ» մարզադաշտում այսօր տեղի կունենա ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 2019-20թթ խաղարկության եզրափակիչ հանդիպումը:

Իրար հետ կհանդիպեն Ֆրանսիայի և Գերմանիայի չեմպիոնները՝ Փարիզի «ՊՍԺ»-ն ու Մյունխենի «Բավարիան»:

Նախկինում թիմերն արդեն ութ անգամ խաղացել են միմյանց հետ: Հինգ խաղում հաղթել են ֆրանսիացիները, երեքում՝ գերմանացիները:

Թիմերի իններորդ խաղի ֆավորիտ է համարվում «Բավարիան», որի հաղթանակը բուքմեյքերները գնահատել են 1,95 գործակցով: «ՊՍԺ»-ի հաղթելու շանսերը մոտ 70 տոկոսով ցածր են՝ 3,30 գործակից:

«ՊՍԺ» - «Բավարիա» եզրափակիչ խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 23:00-ին: Հանդիպումն ուղիղ եթերով կարող եք դիտել այստեղ.