Բացել լրահոսը Փակել լրահոսը
սահման
A A
Պաշտոնական

Հենակետը ստուգելու նպատակով սպան եղանակային պայմանների պատճառով մոլորվել է․ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ խոսնակը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը

«Ս.թ. օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է:

Իրականացվում են որոնողական աշխատանքներ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության` դիվերսիայի մասին տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է, որով մոլորվածը ներկայացվում է որպես դիվերասանտ»:

Իսկ ադրբեջանական ԶԼՄ-երը հաղորդում են, որ նա գերի է վերցված: