Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess armenia
A A
Սպորտ

Շախմատի Օլիմպիադա. Հայաստանի հավաքականը մեծ դժվարությամբ մտավ փլեյ-օֆֆ

Հայաստանի շախմատի հավաքականը հաղթահարեց առցանց շախմատի համաշխարհային օլիմպիադայի խմբային փուլը և պայքարը կշարունակի փլեյ-օֆֆում:

Այսօր կայացած 7-9-րդ տուրերում մեր թիմը բավական թույլ հանդես եկավ: Մերոնք նախ զիջեցին իրենց հետապնդող Անգլիայի հավաքականին՝ 2,5:3,5, ապա նույն հաշվով պարտվեցին խմբի առաջատար Ռուսաստանին: Այդ սայթաքումենից հետո մեր հավաքականը 2-րդ տեղից նահանջեց 4-րդ հորիզոնական՝ իրենից առաջ թողնելով Ռումինիայի և Բուլղարիայի ազգային թիմերին:

Վերջին՝ 9-րդ տուրում, Հայաստանի հավաքականը Եգիտոսի հետ մրցամարտում ոչ մի խնդիր չունեցավ և հաղթեց 5:1 հաշվով: Մեր թիմի բախտը գտնվում էին Ռուսաստանի և Անգլիայի հավաքականների ձեռքերում, քանի որ դրանք հանդիպում էին մեր հիմնական մրցակիցների՝ Ռումինիայի և Բուլղարիայի հետ: Ռուս շախմատիստները ջախջախեցին ռումինացիներին, իսկ ահա անգլիացիները պարտվեցին բուլղարացիներին:

Այդպիսով, Ռուսատանաի հավաքականը 18 միավորով վստահ գրավեց 1-ին տեղը: Նրան հաջորդեց Բուլղարիան, որը ետ մնաց 5 միավորով: Հայաստանի և Ռումինիայի ընտրանիները վաստակեցին 12-ական միավոր և բաժանեցին 3-4-րդ տեղերը, սակայն ընդհանուր հաշվարկով անցումային 3-րդ հորիզոնականը զբաղեցրեց մեր թիմը:

Այդպիսով, Հայաստանի հավաքականը մտավ 1/8 եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցները կարող են լինել Չինաստանի, Գերմանիայի, Հունգարիայի, Ուկրաինայի հավաքականները (մյուս երկու թիմերը դեռ հայտնի չեն):