Բացել լրահոսը Փակել լրահոսը
5714089
A A
Հասարակություն

Յուլիա Տիմոշենկոն վարակվել է կորոնավիրուսով, նրա վիճակը գնահատվում է ծանր

«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ, Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Յուլիա Տիմոշենկոյի վիճակը, որը վարակվել է կորոնավիրուսով, ծանր է: Այս մասին կիրակի հայտնել է քաղաքական գործչի մամուլի քարտուղար Մարինա Սորոկան, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Այո, ցավոք, դա ճիշտ է ։  Թեստը ցույց է տվել, որ Յուլիա Վլադիմիրովնան COVID-19-ն ունի։ Ջերմաստիճանը  39 է։ Պայքարում է», - գրել է Սորոկան Facebook-ում ։
 
Ուկրաինական լրատվամիջոցների տվյալներով ՝ Տիմոշենկոյի հետ կորոնավիրուսով վարակվել են նաեւ նրա դուստրը ՝ Եվգենիան, ամուսնու ՝ Արթուր Չեչետկինի հետ ։ Թե որտեղ և երբ է վարակվել Տիմոշենկոն, դեռ հայտնի չէ ։
 
Ավելի վաղ, Գերագույն ռադայի խոսնակ Դմիտրի Ռազումկովը նշել էր, որ ընդհանուր առմամբ երկրում համաճարակի սկսվելուց ի վեր կորոնավիրուսով հիվանդացել են 10-15 պատգամավորներ: Նրա խոսքով ՝ այդ թիվը ճշգրիտ չէ, քանի որ ոչ բոլորն են այդ մասին հայտնել։