Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստանի շախմատի թիմը ջախջախեց Թուրքիային. Սերժ Սարգսյանը հետևել է խաղին

Հայաստանի շախմատի հավաքականն երկու հաղթանակ տարավ այսօր մեկնարկած առցանց  օլիմպիադայի առաջին օրը: Մեր շախմատիստները առաջին տուրում 4:2 հաշվով առավելության հասան Ռումինիայի թիմի նկատմամբ, ապա 2,5:3,5 հաշվով անսպասելի զիջեցին Բուլղարիային: Այսօր նախատեսված երրորդ տուրում մեր հավաքականը պարզապես ջաջախեց Թուրքիայի ընտրանուն՝ 4,5:1,5:

Երեք տուրից հետո մեր թիմը վաստակել է 4 միավոր և այժմ Խորվաթիայի, Եգիպտոսի, Անգլիայի և Բուլղարիայի հավաքականների հետ իր խմբում բաժանում է 2-6-րդ տեղերը: Միանձնյա առաջատարը Ռուսաստանն է, որ երեք հաղթանակ է տարել և ունի 6 միավոր:

Վաղը տեղի կունենան 4-6-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի հավաքականը կխաղա Խորվաթիայի, Ալժիրի և Մարոկոյի ընտրանիների հետ:

Ինչպես հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը հետևել է առցանց օլիմպիադայի առաջին տուրերի պարտիաներին։