Բացել լրահոսը Փակել լրահոսը
755979243501167
A A
Քաղաքականություն

Նավալնիին կտեղափոխեն Գերմանիա (տեսանյութ)

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին կտեղափոխվի Գերմանիա՝ բուժման նպատակով: 

Այս մասին լրագրողներին հայտնել է Օմսկի թիվ 1 հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Անատոլի Կալինիչենկոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Գերմանական բրիգադը որոշել է, որ Նավալնուն կարող են տեղափոխել: Լսելով հարազատների պահանջները՝ նրանք այդ ռիսկն իրենց վրա են վերցնում, մենք դեմ չենք»,-ասել է նա:

Նշվում է, որ Նավալնին կլքի Օմսկը մի քանի ժամվա ընթացքում:

 Հիշեցնենք, որ Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակը կտրուկ վատացել է:  Տոմսկից-Մոսկվա ուղեւորվող ինքնաթիռը հարկադրված վայրէջք էր կատարել Օմսկում: Քաղաքական գործիչն այժմ կոմայի մեջ է: