A
A
ՀՀ Պրեմիեր լիգա. «Ալաշկերտը» հաղթեց «Նոային» և գլխավորեց աղյուսակը
Աջակցիր «Ա1+»-ինVBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայում այսօր կայացավ 2-րդ տուրի առաջին խաղը:
Անցած առաջնության բրոնզե մեդալակիր «Ալաշկերտը» սեփական դաշտում ընդունեց փոխչեմպիոն «Նոային» և հաղթեց 1:0 հաշվով: Միակ գոլը խաղի 90+1 րոպեին խփեց տանտերերի նորեկ Դավիդ Դավիդյանը: Առաջին խաղակեսում հյուրերի հարձակվող Դեդեչկոն չկարողացավ իրացնել 11մ հարվածը:
«Ալաշկերտն» այս հաղթանակից հետո վաստակեց 4 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Նոան», որը մեկ միավոր ունի, նահանջեց 6-րդ հորիզոնական:
Տուրի մյուս խաղերը կկայանան օգոստոսի 23-ին և 24-ին: