Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess olimpiada
A A
Սպորտ

Ուղիղ. Հայաստանի շախմատի հավաքականը հաղթանակով մեկնարկեց առցանց օլիմպիադան

Այսօր մեկնարկեց շախմատի առցանց օլիմպիադայի եզրափակիչ մրցաշարը:

Ընտրական C խմբում հանդես եկող Հայաստանի հավաքականն առաջին տուրում 4:2 հաշվով հաղթեց Ռումինիայի ընտրանուն: Մեր թիմի համար միավոր բերեցին Լևոն Արոնյանը, Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը: Հրանտ Մելքումյանն ու Լիլիթ Մկրտչյանը կեսական միավոր վաստակեցին, իսկ Հայկ Մարտիրոսյանը պարտվեց:

Այսօր նախատեսված 2-3-րդ տուրերում Հայաստանի հավաքականը կհանդիպի նաև Բուլղարիայի և Թուրքիայի հետ: Այդ խաղերի ընթացքին կարող եք հետևել այստեղ.