Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԻՆ
A A
Պաշտոնական

Փրկարարները խոշոր եղջերավոր կենդանուն դուրս են բերել ջրանցքից

Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 20-ին, ժամը 16։58-ին ահազանգ է ստացել, որ Եղվարդ քաղաքում խոշոր եղջերավոր կենդանի է ընկել է ջրանցքը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Փրկարարները խոշոր եղջերավոր կենդանուն (մոտ 250 կգ) դուրս են բերել Արզնի-Շամիրամ ջրանցքից։