Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Սերժ Սարգսյանը ամենավտանգավոր բևեռը չի Նիկոլ Փաշինյանի համար». Կարեն Քոչարյան (տեսանյութ)

Սերժ Սարգսյանի երեկվա ասուլիսի թեման՝ 2016թ ապրիլյան քառօրյա պատերազմը,  քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի համար խնդրահարույց  չի և չի եղել չորս տարի առաջ էլ։  Ասում է՝ նույնիսկ այս իշխանության ստեղծած հանձնաժողովի համար ապրիլյան պատերազմի շուրջ խնդիր չկար։

«Սերժ Սարգսյանը ամենավտանգավոր բևեռը չի Նիկոլ Փաշինյանի համար։ Երեկ ասուլիս էր տալիս, դա ոչ մի խանդի տեսարան չստեղծեց, բայց «Հայրենիք» կուսակցությունը գնաց Արցախ, միանգամից իշխանության մոտ իրենց սիրած բառով ասած «բոլոլա» ստեղծվեց։ Այսօր Փաշինյանը ամենաշատը արձագանք է տալիս Արթուր Վանեցյանի գործողություններին։ Գործեր են փորձում հարուցել, չի ստացվում, անցնում են ուրիշ գործեր բացելուն, էլի չի ստացվում»,-ասում  է նա։

Նա վերլուծում է քաղաքական իրավիճակը. «Հստակ է, որ Սերժ Սարգսյանը և Քոչարյանը իրար հետ չեն։ Այս երեք ընդդիմադիր բևեռներից ամենավտանգավորը Փաշինյանի համար Արթուր Վանեցյանն է, քանի որ մյուս երկուսը անկախ ռեսուրսներից, միևնույնն է,  ընկալվում են որպես նախկիններ»։

Թեև քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում, բայց Կարեն Քոչարյանը նոր հեղափոխություն գրեթե բացառում է․ «2018-ի ձևով չի լինելու, փոփոխություն, եթե լինի, կլինի կա՛մ հերթական ընտրության, կամ էլ 1998-ի պես՝ ներքին շրջադարձ, ոչ փողոցով»։

Ինչ վերաբերում է Բելառուսում տեղի ունեցող իրադարձություններին, ինչի առիթով էր հրավիրված ասուլիսը, նա նշեց. 

« Կարծում եմ՝ Ա. Լուկաշենկոն կփորձի մնալ, բայց եթե անգամ հաջողվի մնալ, նա կլինի շատ թուլացած և հետևանքները շատ արագ կզգացվեն»։

Մանրամասները՝ տեսանյութում